news.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել են պատերազմից բզկտվող Գազայի հատված հրատապ հումանիտար օգնություն հասցնելու կարևորությունը, հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը:
Նրանք հեռախոսազրույց են ունեցել՝ «ընդհանուր մտահոգություն հայտնելով ավելի ընդգրկուն տարածաշրջանում իրավիճակի սրման վտանգի առնչությամբ», հաղորդում է France24-ը։
Առաջնորդներն ընդգծել են Գազայի բնակիչներին շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու կարևորությունը։
comment.count (0)