Մարտի 1-ի գործը բացահայտել ենք, կարդացեք մեղադրական եզրակացությունը․ Սասուն Խաչատրյան
 |armenpress.am|
15:31 - 01 նոյեմբերի, 2023

Մարտի 1-ի գործը բացահայտել ենք, կարդացեք մեղադրական եզրակացությունը․ Սասուն Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Մարտի 1-ի գործը բացահայտված է համարում։

Սասուն Խաչատրյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մարտի 1-ը բացահայտել ենք։ Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը ներկայումս հայտնի է և արդեն հասանելի է։ Բոլոր մեր եզրահանգումները, ապացույցները, ամեն ինչ շարադրված է։ Այդ գործով մեղադրանքներ են շարադրվել և՛ հրաման տվողներին, և՛ սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ այլ կարծիք հայտնելը։

Վերցրեք մեղադրական եզրակացությունը, կարդացեք և յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը և՛ ձեռք բերված ապացույցների, և; այդ իրադարձությունների, և՛ 1000-ից ավելի պարկուճները կեղծելու, և՛ քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»,- շեշտեց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ասաց, որ զարգացած ժողովրդավարական երկրներում և՛ արդարացման դատավճիռներ են լինում, և՛ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումների դադարեցումներ են լինում։

«Դա նորմալ երևույթ է»,- ավելացրեց Խաչատրյանը։

Նա ընդգծեց՝ Մարտի 1-ի գործով շատ բարեխիղճ են աշխատել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել