Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման հրամանի բացակայությունը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին |tert.am|
14:42 - 02 նոյեմբերի, 2023

Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման հրամանի բացակայությունը․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին |tert.am|

tert.am: Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային փոխհարաբերությունները կառուցվում են Աշխատանքային օրենսգրքի հիման վրա և բոլոր այն դեպքերում, երբ ԱՕ-ով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան համապատասխան գործողություններ են իրականացվում։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ անդրադառնալով  Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատելուն։

«Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգ և հրաման ունենալը։ Ցանկացած տնօրեն, որը մեկնում է արձակուրդ կամ գործուղման, նախարարի հրամանով ունենում է ադ գործունեությունը իրականացնելու իրավունքը»,- ասաց փոխնախարարը։

Լրագրողների հարցին՝ ինչու նախարարությունը թույլ չի տվել տնօրենին մեկնելու գործուղման, փոխնախարարը պատասխանեց․

«Քանի որ ես չեմ համակարգում տվյալ ոլորտը, դետալային չեմ տիրապետում տեղեկատվությանը, բայց անկախ նրանից, թե ինչ ֆինանսական միջոցներով և ինչպես է այդ գործուղումը տեղի ունենում, հստակ սահմանված է որ գործուղման մեկնելու համար դու պետք է ունենաս գործուղման հրաման։

Որոշակի տեղեկատվությանը ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ գործուղման ընթացքը բավականին երկարատև էր, միգուցե դրանով է պայմանավորված, որ նախարարությունը նպատակահարմար չի գտել»,- ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել