Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Մեղրիի մաքսակետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Մաքսակետում նախագահին դիմավորել են ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և մաքսակետի աշխատակիցները:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել մաքսակետում, որի ընթացքում Կարեն Թամազյանը նախագահին է ներկայացրել մաքսակետի ընդհանուր իրավիճակը և նոր մաքսակետի կառուցման նպատակով կատարված և պլանավորված աշխատանքները:
comment.count (0)