Կայացել է Լավրով-Աբդոլլահիան հեռախոսազրույցը, քննարկվել է իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում |tert.am|
21:30 - 03 նոյեմբերի, 2023

Կայացել է Լավրով-Աբդոլլահիան հեռախոսազրույցը, քննարկվել է իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող առճակատման կապակցությամբ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակի շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված առճակատման վերաբերյալ։ Ընդգծվել է շուտափույթ զինադադարի հաստատման և տուժած քաղաքացիական բնակչությունը հրատապ հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել