hetq.am: Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նրա խոսքով՝ սպասվում է եվրոպացի պաշտոնյայի ելույթը Ուկրաինայի խորհրդարանում։
Կիևում ակնկալում են ԵՄ ղեկավարից «դրական ազդանշան» ստանալ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Ուրբաթ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Կիև կժամանի «Ուկրաինայի համար դրական նորություններով»՝ կապված ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հետ:
Միևնույն ժամանակ «Страна» պարբերականը, հղում անելով Ուկրաինայի կառավարության իր աղբյուրին, հայտնել է, որ այցի ընթացքում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին հայտարարություններ չեն արվի: Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է. նախ պետք է դրական գնահատական տրվի Ուկրաինային ԵՄ առաջարկների կատարողականին։
comment.count (0)