ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հյուրընկալվել են ԿԸՀ-ում
19:05 - 07 նոյեմբերի, 2023

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը նոյեմբերի 7-ին այցելել են ԿԸՀ:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել հանձնաժողովի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կայացած ընտրությունների ընթացքը։ Խոսելով Երևանի ավագանու՝ սեպտեմբերին տեղի ունեցած ընտրությունների մասին՝ ԿԸՀ նախագահն ընդգծել է՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդները դրական են գնահատել։ Հովակիմյանը նաև հավելել է, որ ընտրություններին մասնակից 14 ուժից որևէ մեկը չի բողոքարկել ընտրությունների արդյունքները։

ԵԽԽՎ համազեկուցողներն ընդգծել են՝ հետևել են ընտրությունների ընթացքին և կարող են արձանագրել, որ ընտրությունները լավ էին կազմակերպվել։

Անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի  փոփոխությունների նոր փաթեթին, որի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել Վենետիկի հանձնաժողովը։

Հյուրերին հետաքրքիր է եղել նաև ԿԸՀ կառուցվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև ընտրական գործընթացի կազմակերպչական մի շարք հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել