G7-ը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով
 |news.am|
14:01 - 08 նոյեմբերի, 2023

G7-ը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով |news.am|

news.am: Յոթնյակի խմբի (G7) երկրները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։ Այս մասին նշվել է «յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքների հիման վրա։

«Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետեւանքներից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում եւ ողջունում ենք նրանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը, որոնք ստիպված հեռացել են իրենց տներից»,- ասված է հայտարարությունում։

Նշվել է, որ G7-ը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման քայլերը՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել