ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը ձուկ-ձկնամթերք արտահանողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
17:59 - 09 նոյեմբերի, 2023

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը ձուկ-ձկնամթերք արտահանողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Ձկան արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները՝ հայտնում են տեսչական մարմնից:

Քննարկվել են ձկան արտահանման գործընթացներին ու փաստաթղթաշրջանառությանը, մասնավորապես՝ նմուշառման անասնաբուժական ենթահսկման բեռների համար տրվող՝ ձև 8 համապատասխանության տեղեկանքի տրամադրման գործընթացին, հանգստյան օրերին արտահանման կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։

Շեշտելով, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանը վստահեցրել է՝ տեսչական մարմինը, որպես ոլորտը կարգավորող կառույց, անում է առավելագույնը արտահանման գործընթացը տնտեսավարողների համար հնարավորինս արագ ու անխոչընոտ կազմակերպելու համար:

Ձուկ-ձկնամթերք արտահանող գործարարները խոսել են արտահանման ժամանակ առաջացող խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտություն՝ նաև արձանագրելով ՍԱՏՄ սահմանային տեսուչների պատշաճ, օրենսդրությանը համապատասխան աշխատանքն ու աջակցելու պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել