Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պահանջելով Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել
 |panorama.am|
11:06 - 10 նոյեմբերի, 2023

Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պահանջելով Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառել |panorama.am|

panorama.am: ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին դադարեցնել բոլոր ռազմական օգնությունը Ալիևի կոռումպացված ռեժիմին,  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ՝ հայ ռազմագերիներին անօրինական կալանավորելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել