Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի դիտարկմամբ՝ իրենց խմբակցությունը ակտիվ աշխատանք է սկսել Երևանի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։
«Մեր նախաձեռնությամբ կայացան հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։
Մեր խմբակցության հրավերով քննարկմանը մասնակցում էին համապատասխան ոլորտների գիտնականներ, մասնագետներ, հանրային գործիչներ։ Ծավալվեց աշխույժ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր։
Առանցքային հարցերից էր վերջերս մայրաքաղաքում մեկնարկած ծառերի փոխարինման օրինականությունը և արդյունավետությունը։
Ի դեպ, քննարկմանը հրավիրել էինք նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, որոնք խուսափեցին ներկա գտնվել։
Առաջիկայում սպասվում են նմանատիպ քննարկումներ քաղաքային բյուջեի, քաղաքաշինության, տրանսպորտի և մի շարք այլ թեմաներով։
Մենք հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարությանը։
comment.count (0)