ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի
 |1lurer.am|
19:01 - 17 նոյեմբերի, 2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուն ընթերցեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՀՀ ներկայացրած ժամանակավոր միջոց կիրառելու պահանջով Դատարանի կողմից կիրառվող ժամանակավոր միջոցը:

Ըստ այդմ. 

«Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն՝ 

1. ապահովել, որ այն անձինք, որոնք հեռացել են ԼՂ-ից և ցանկանում են վերադառնալ ԼՂ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագ:

2. Ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում կամ ցանկանում են հեռանալ, կարողանան դա անել անվտանգ, առանց խոչընդոտների և արագորեն:

3. Ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են ԼՂ և ցանկանում են մնալ այնտեղ, զերծ մնան ուժի կիրառումից և ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ»:

Ջոան Դոնոգյուն նշեց, որ Ադրբեջանը պարտավոր է կոնվենցիայի համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերը և գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և հավուր պատշաճի հարգանքով վերաբերվել և հիմք ընդունել այդ փաստաթղթերը:

«Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Հայաստանին այն քայլերի վերաբերյալ, որոնցով կապահովի ժամանակավոր միջոցների կատարումը և Ադրբեջանի ներկայացուցչի՝ կառավարության անունից ստանձնած պարտավորությունների կատարումը, որոնք հնչեցին հոկտեմբերի 12-ի դատաքննության ժամանակ. դա պետք է անել այս որոշման հրապարակումից հետո 8 շաբաթվա ընթացքում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել