panorama.am: Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը։
Հանդիպմանը ներկա լինելու համար Հայաստան էր եկել Ուելսի հավաքականի ավելի քան 1200 երկրպագու։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ խաղից առաջ Հայաստանում ձերբակալվել են ուելսցի 30-ից ավելի ֆուտբոլասերներ։
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) հաստատել է, որ 32 երկրպագու ձերբակալվել է։
Երևանում գտնվող Հարավային Ուելսի ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ձերբակալված երկրպագուների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել, և իրենք փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել։
comment.count (0)