Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի վրա |azatutyun.am|
19:57 - 20 նոյեմբերի, 2023

Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի վրա |azatutyun.am|

azatutyun.am: «Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կամքի վրա», - այսօր Բաքվում, Իրաքի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այժմ Հայաստանն օգտագործում է իր սփյուռքը Ադրբեջանի դեմ հարձակումների համար։ Այդ ամենը, սակայն, որևէ արդյունք չի տալու։ Մենք պատրաստ ենք խաղաղության, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև խելամտության և պատմական արդարության վրա», - հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ «Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող և արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել