Արցախցիների կարիքներով պայմանավորված՝ կառավարությունն ավելացնում է բյուջետային վերաբաշխումները |civilnet.am|
12:03 - 21 նոյեմբերի, 2023

Արցախցիների կարիքներով պայմանավորված՝ կառավարությունն ավելացնում է բյուջետային վերաբաշխումները |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունն առաջարկում է հնարավորություն տալ ավելի մեծ ծավալով վերաբաշխել բյուջետային ծրագրերը՝ պայմանավորված Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքներով։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունը նոյեմբերի 21-ին մտավ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ։

Գործադիրը մասնավորապես հիմնավորում է, որ 2023-ի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են ավելի քան հարյուր հազար քաղաքացիներ, նրանց սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023-ի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարությունը կարիք ունի մեծածավալ չնախատեսված լրացուցիչ հատկացումներ և ծախսային վերաբաշխումներ իրականացնելու:

«Բացի այդ, մինչև տարեվերջ առկա է ռիսկ, որ մի շարք այլ ուղղություններով ևս կառաջանան ծախսերի վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություններ: Արդյունքում, իրականացվող վերաբաշխումների ծավալները կգերազանցեն հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը»,- նշված է նախագծում։

Ըստ նախագծի՝ ՀՀ 2023-ի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված 2,591 մլրդ դրամ ընդհանուր ծախսերի վերաբաշխման թույլատրելի 3% սահմանաչափը կազմում է շուրջ 78 մլրդ դրամ: 2023-ի նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության որոշումներով և ծանուցագրերով վերաբաշխված գումարը կազմում է 74 մլրդ դրամ, ինչն արդեն իսկ կազմում է 2023-ի պետական բյուջեի ծախսերի շուրջ 2,85%-ը: Իրավական փաստաթղթով առաջարկվում է ՀՀ կառավարությանը հնարավորություն ընձեռնել 2023-ի պետական բյուջեի շրջանակներում իրականացնել ևս 3% (77,7 մլրդ դրամ) վերաբաշխումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել