Ադրբեջանի խորհրդարանում ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար հանձնաժողով է ստեղծվել
 |1lurer.am|
12:55 - 21 նոյեմբերի, 2023

Ադրբեջանի խորհրդարանում ԱՄՆ-ի դեմ հայտարարություն ընդունելու համար հանձնաժողով է ստեղծվել |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակն է ԱՄՆ դեմ հայտարարություն ընդունելը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նման առաջարկով է հանդես եկել Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Նա կողմնակալ է որակել ԱՄՆ Սենատի՝ Հայաստանին աջակցության օրինագիծը, ափսոսանք հայտնել, որ վերջերս Ադրբեջանի դեմ մի շարք բանաձևեր են ընդունվում:

Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը հայտարարել է՝ եթե Ջո Բայդենը ստորագրի Ադրբեջանի դեմ նախաձեռնված օրինագիծը, Բաքու-Վաշինգտոն հարաբերություններին լուրջ հարված կհասցվի, և այդ հարվածի հետևանքները կկրի ամերիկյան կողմը: Սեիդովի համոզմամբ՝ այդպիսով ԱՄՆ-ը կինքնամեկուսանա տարածաշրջանից։

Ադրբեջանի խորհրդարանի նիստում անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն էլ պնդել է, թե ԱՄՆ-ը չի կարողանում ընդունել Ադրբեջանի վարած անկախ քաղաքականությունը ու 44-օրյա պատերազմում իրենց երկրի հաղթանակը: Նա մեղադրել է Փարիզին և Վաշինգտոնին խաղաղության գործընթացը խափանելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել