panorama.am: Երևանի Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածը 20 րոպեից ավելի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից փակվել էր։ Երթևեկությունը կաթվածահար էր։ Խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի:
Մարդիկ, որոնք շտապում էին աշխատանքի, դասի, ստիպված իջնում էին տրանսպորտային միջոցներից ու ոտքով շարունակում ճանապարհը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից Panorama.am-ին ասել են, որ ճանապարհը փակվել է արարողակարգով պայմանավորված։
Երբ արդեն ճանապարհը բացվեց, մեքենաների վարորդնեը, ի նշան դժգոհություն, բողոքի, պարեկային ծառայության աշխատակիցների կողքով անցնելիս ձայնային ազդանշաններ էին տալիս։
Հիշեցենք, որ նախօրեին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։
comment.count (0)