ՀԱՊԿ գագաթնաժողովի բոլոր որոշումները լեգիտիմ են լինելու՝ չնայած հայկական կողմի բացակայությանը։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը, փոխանցում է բելառուսական «Բելտա»-ն։
Նա նշել է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։
«Բոլոր որոշումները, որոնք կկայացվեն այսօր, միանշանակ լեգիտիմ են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մինսկի գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և հայկական կողմին կփոխանցի բոլոր որոշումները, որոնք վերջնական տեսքի են բերվել հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ նրանք կմիանան դրանց»,- ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։
comment.count (0)