Զինվորների ծնողներն ԱԺ ընդունարանում են․ նրանք հանդիպում են պահանջում Ալեն Սիմոնյանի հետ
 |armlur.am|
13:36 - 24 նոյեմբերի, 2023

Զինվորների ծնողներն ԱԺ ընդունարանում են․ նրանք հանդիպում են պահանջում Ալեն Սիմոնյանի հետ |armlur.am|

armlur.am: 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող զինվորների ծնողներն ԱԺ ընդունարանում հավաքվել ու հանդիպում են պահանջում Ալեն Սիմոնյանի հետ։

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին և հետաքրքրվել, թե արդյոք Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հանդիպել զինվորների ծնողներին։

«ԱԺ նախագահի խորհրդականը, ով մշտապես ներկա է եղել ծնողների հետ հանդիպմանը, ճանաչում է նրանց, Ալեն Սիմոնյանի անունից իջել է ծնողների հետ հանդիպման, սակայն հրաժարվել են խորհրդականի հետ որեւէ հարց քննարկել՝ ասելով, որ ուզում են Ալեն Սիմոնյանի հետ խոսել։ Նա այս պահին նա ԱԺ շենքում չէ», - փոխանցեց մամուլի խոսնակը:

Հավելենք, որ ծնողները մտադիր ենք այնքան մնալ ԱԺ շենքի ընդունարանում՝ մինչև կհանդիպեն Ալեն Սիմոնյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել