tert.am: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի ԱԳՆ-ից։
«Ս.Ալեյնիկը Միրզոյանին է ներկայացրել Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցառումների արդյունքները և Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշումները:
Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, երկկողմ օրակարգի արդիական հարցերը։
Պայմանավորվել են այսուհետ ևս պահպանել փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)