Երեկ Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից։
Նշվում է, որ արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:
comment.count (0)