«Զանգ» շարժումը յուրաքանչյուրինն է, որոնք ուզում են պետություն ունենալ. Տաթևիկ Հայրապետյան
17:00 - 26 նոյեմբերի, 2023

«Զանգ» շարժումը յուրաքանչյուրինն է, որոնք ուզում են պետություն ունենալ. Տաթևիկ Հայրապետյան

Մաշտոցի պուրակում մեկնարկել է «Զանգ» շարժման նախաձեռնած ակցիան։ Շարժման համակարգող խմբի անդամ Սուրեն Սահակյանը նկատեց, որ քննարկումներ կան, որ երեկ ակցիայի մասնակիցները քիչ են եղել։ Նա նշեց, որ ոչ մի անգամ նման պրոցեսներ սկսելիս ավելի լավ պայմաններ չեն եղել, քան այսօր։ Նրա խոսքով՝ ստարտում մարդիկ ավելի շատ չեն եղել երբեք, բայց մարդկանց թիվը հետագայում երկրաչափական պրոգրեսիայով աճել է։

Նա ասաց, որ ոստիկանությունը երեկ դրսեւորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ոչ համաչափ ուժ է կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ։

Սահակյանը մարդկանց չմեղադրեց ակցիային չմիանալու համար, նա նշեց, որ մեղավորը իրենք են, որ դեռ չեն կարողանում ավելի լավ ներկայացնել մեր պետության նկատմամբ եղած սպառնալիքների էությունը։

Ադրբեջանագետ, Շարժման աջակից Տաթեւիկ Հայրապետյանն իր ելույթում ասաց, որ իրեն դուրս է բերել Հայաստանի առաջ ծառացած լուրջ սպառնալիքը. «Այն ինչ տեղի է ունեցել Արցախում, կանխատեսելի էր, բայց չստացվեց կանխել, ու հիմա թիրախը Հայաստանն է»,- նշեց նա։

«Մենք պետք է էս հարվածին դիմագրավենք, ցույց տանք, որ չի կարող լինել էնպես, որ ադրբեջանցիները գան ու մեր երկիրը կոչեն «Արեւմտյան Ադրբեջան»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ պետք է իմանալ, որ դաշնակիցներ չունեն այն պետություններր, որոնք հրաժարվում են պայքարել. «Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պայքարից, իսկ էս իրավիճակում մենք պայքարից հրաժարվելու իրավունք չունենք։ Ես չեմ ուզում վաղը-մյուս օրը ապրելու տեղ ման գամ, էս պետությունն ամեն ինչից թանկ է, ու դա է ինձ փողոց դուրս հանել։ Էս շարժումը ձեզանից յուրաքանչյուրինն է, որոնք ուզում են պետություն ունենալ»,- ասաց Տաթեւիկ Հայրապետյանը։

«Զանգ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանը նշեց, որ իրենց նպատակներից մեկն այն է, որ ցույց տան, որ բոլորը չեն, որ համակերպվել են այս վիճակին եւ որ բոլոր չհամակերպվածները դուրս գան փողոց։

Շարժումը այժմ իրազեկող երթնէ անում մայրաքաղաքի փողոցներում՝ վանկարկելով «Ես համաձայն չեմ, հնազանդ չեմ», «Միացիր ու պաշտպանիր պետության սիմվոլ վրանը»։ Մասնակիցները իրենց հետ տանում են վեր պահած վրան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել