«Զանգ» շարժման ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
20:14 - 26 նոյեմբերի, 2023

«Զանգ» շարժման ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

«Զանգ» շարժման՝ Մաշտոցի պուրակից մեկնարկած ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք Շարժման տելեգրամյան ալիքից։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը իրազեկող երթի ընթացքից բերման էր ենթարկել ակցիայի 7 մասնակիցների, որոնք, վրանը պահած, քայլում էին Սարյան փողոցով ու վանկարկում «Մենք հնազանդ չենք, մենք համաձայն չենք»։

Ոստիկանությունը տեղում որոշում կայացրեց բերման ենթարկել «Զանգ» շարժման համակարգող խմբի անդամ Սուրեն Սահակյանին, որը պնդում էր, որ երթը չի կարող շարժվել մայթով, որտեղ սրճարաններ կան եւ տարածքը նեղ է, այլ պիտի իր բնականոն ընթացքով շարժի այն ուղղությամբ, որը կորոշվի հընթացս։ 

Սահմանին բերման ենթարկելուց հետո ոստիկանությունը որոշեց մյուսներին եւս վարչական ձերբակալման ենթարկել։ Ակցիայի մյուս մասնակիցները շարունակում են իրազեկման երթը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել