Ոստիկանությունը «Զանգ» շարժման երեք անդամի բերման ենթարկեց Արամի փողոցի մայթեզրից։ Քաղաքացիները վրանը բացած իրազեկման ակցիա էին իրականացնում, երբ ոստիկանությունը պահանջում էր քայլել իրենց նախանշած ուղղությամբ։
Ակցիայի մասնակիցները, չհամաձայնելով ոստիկանության հետ, հավաքված կետից ցրվեցին, եւ ճանապարհի այլ հատվածում միացան իրար, ինչի պահին ոստիկանությունը վարչական ձերբակալման ենթարկեց ակցիայի մի քանի մասնակցի։
Իրազեկման ակցիան Շարժման մյուս անդամները շարունակում են։
Ժամը 19:00-ից «Զանգ» շարժումը Մաշտոցի Պուրակում կազմակերպել էր հավաք։ Կարճ ելույթներից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին իրազեկման ակցիա` վրանը բաց իրենց ձեռքին պահած։
Ավելի ուշ, ոստիկանությունը Սարյան փողոցից բերման ենթարկեց նաեւ «Զանգ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Միքայել Նահապետյանին։
comment.count (0)