ԵՄ փաստահավաք առաքելությունն արդեն Հայաստանում է

ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի X-ի միկրոբլոգից։

«Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,– գրել է Հովհաննիսյանը` կից հրապարակելով պատվիրակության անդամների հետ հանդիպումից լուսանկարներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն