Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։
«Զանգ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանության ծառայողները «Զանգ» շարժման նախաձեռնած իրազեկման ակցիայի մասնակիցների ձեռքից կոպտորեն, ուժի գործադրմամբ խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել։
«Այդպիսով ոստիկանությունը բովանդակազրկել է մեր հավաքը՝ իրազեկման ակցիան, մենք պահանջում ենք վերադարձնել բարձրախոսը։ ՀՀ ՄԻՊ-ին կոչ ենք անում տեղում արձագանքել ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին ու ներկայացուցիչներ ուղարկել ոստիկանության բաժին»,- ասվում է նախաձեռնության գրառման մեջ։
comment.count (0)