Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը |1lurer.am|
11:30 - 30 նոյեմբերի, 2023

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը |1lurer.am|

1lurer.am:  Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումը: 

Ի դեպ, այդ հատվածում էր տեղի ունեցել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը: Բացի դրանից՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել, առաջինը՝ 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը Մոսկվայում՝ 2022-ի օգոստոսին, ապա Բրյուսելում՝ նոյեմբերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել