2023-11-30-27418f95-d641-45b1-8865-68a102a71c41.jpg

Ռուսաստանում ԼԳԲՏ շարժումը ճանաչվել է ծայրահեղական և արգելվել է նրա գործունեությունը

Ռուսաստանի Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը ճանաչել է ծայրահեղական և արգելել նրա գործունեությունը ՌԴ տարածքում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ մանրամասնելով, որ գործում գաղտնի նյութերի առկայության պատճառով նիստն անցկացվել է դռնփակ։ 

Նշվում է, որ Արդարադատության նախարարությունը նախկինում ԼԳԲՏ շարժումն արգելելու հայց է ներկայացրել։ Ըստ հայցի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում շարժման գործունեության մեջ հայտնաբերվել են ծայրահեղական կողմնորոշման տարբեր նշաններ և դրսևորումներ, այդ թվում՝ սոցիալական և կրոնական ատելության հրահրումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն