azatutyun.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Իսրայելին կարող է սպառնալ ռազմավարական պարտություն, եթե Գազայի հատվածում գործողության ընթացքում չաշխատի պաղեստինցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:
Նա նշել է, որ Իսրայելի ներկայացուցիչների հետ զրույցներում զգուշացրել է Գազայում քաղաքացիական զոհերից խուսափելու և Գազա մարդասիրական օգնության առաքումն ապահովելու անհրաժեշտության մասին։
«Մենք կշարունակենք ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության հուսալի հոսք ապահովելու համար», - ասել է Օսթինը։
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն կմնա Իսրայելի «աշխարհում ամենամոտ բարեկամը», իսկ ամերիկյան աջակցությունը սակարկելի չէ: Միաժամանակ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես «ամենահզոր երկիր», կարող է միաժամանակ մի քանի խնդիր լուծել՝ նշելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինային։
comment.count (0)