«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի շենքի մոտ
 |tert.am|
11:02 - 04 դեկտեմբերի, 2023

«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի շենքի մոտ |tert.am|

tert.am: «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։

Նրանք պահանջում են, որ ԱԺ-ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում։

«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել