Շարունակվում է Ագզային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Օրակարգում քննարկվում է 2024թ․ պետական բյուջեի հարցը, այն ներկայացնում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Մինչ այդ, սակայն, ներկայացվեցին երեկ տեղի ունեցած քվեարկությունների արդյունքները, որոնց մասնակցել է միայն ՔՊ խմբակցությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվեցին Հասմիկ Հակոբյանը և Նունե Հախվերդյանը՝ երկուսն էլ 68 կողմ, 1 դեմ ձայներով։ Ընտրված երկու անդամներն էլ ԱԺ նիստի ընթացքում երդվեցին։
Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվեց Հակոբ Միհրանյանը՝ 69 կողմ ձայնով։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Սերգեյ Մարաբյանը՝ 68 կողմ ձայնով։
comment.count (0)