Նարինե Ավետիսյանը ԿԿՀ անդամ ընտրվելու դեպքում խոստանում  է լինել անաչառ և անկախ
 |hetq.am|
15:47 - 07 դեկտեմբերի, 2023

Նարինե Ավետիսյանը ԿԿՀ անդամ ընտրվելու դեպքում խոստանում է լինել անաչառ և անկախ |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանը Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ ընտրվելու դեպքում իր որոշումները լինելու են անկախ և անաչառ, միայն ի շահ Հայաստանի Հանրապետության: Թեկնածուն կարևորեց նաև հանձնաժողովի դերը:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Նարինե Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչ նորարարություններ կարելի է ներդնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:

Նարինե Ավետիսյանն ասաց, որ էլեկտրոնային համակարգն արդեն ներդրված է: Քննարկվում է ներդնել արհեստական բանականությունը բարեվարքության եզրակացությունների համար:

Թագուհի Թովմասյանը Ն. Ավետիսյանին հարցրեց, թե որ պատգամավորների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասին են վարույթներ կազմվել և ինչ ընթացք են ունեցել: 

2020-2023թթ. եղել է 18 վարույթ՝ կապված անհամատեղելիության, շահերի բախման դեպքերի հետ: Թե քանի վարույթ է եղել հայտարարագրերի լրացման վերաբերյալ, տեղեկություն չուներ:

Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց նաև, թե Նարինե Ավետիսյանն ինչպես է աշխատանքի անցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եւ ինչպես է աշխատել հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի հետ:

Նարինե Ավետիսյանն ասաց, որ աշխատանքի անցել է մրցույթով, ինչպես բոլորը: Ինչ վերաբերում է Հ. Հարությունյանի հետ աշխատանքին, նշեց, որ նրա հմտություններից օգտվել է ամբողջ հանձնաժողովը, հետևաբար իր վրա խորը հետք է թողել նրա հետ աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել