Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է
11:16 - 08 դեկտեմբերի, 2023

Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել