news.am: Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելը պատերազմի միջոցով Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղահանելու համակարգված քաղաքականություն է վարում, պատերազմ, որի հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Դոհայի կոնֆերանսում՝ Սաֆադին նաև ասել է, որ Իսրայելը ծնել է «այնպիսի քանակությամբ ատելություն, որը հետապնդելու է տարածաշրջանը և որոշելու գալիք սերունդների ճակատագիրը»:
comment.count (0)