factor.am: Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 8 երեխա տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ։
Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը Factor.am-ին հայտնեց, որ 10-րդ դասարանի աշակերտներից մեկը իր հետ դպրոց տարած գազային բալոնի պարունակությունը փչել է միջանցքում, որից հետո երեխաների մոտ հազ է առաջացել։
Տնօրենի փոխանցմամբ՝ աշակերտն ասել է, որ ինքնապաշտպանության համար նախատեսված բալոնը գտել է Երևանից, բայց թե ինչու է իր հետը դպրոց տարել, հիմա ոստիկանությունը հիմա փորձում է պարզել։
Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ին հայտնեց, որ հոսպիտալացված երեխաները ստանում են առաջին բուժօգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։
«Հոսպիտալացված երեխաները ունեցել են թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ։ Էջմիածնի ԲԿ դիմած 8 երեխաներից 5-ը դուրս է գրվել, 3-ի վիճակը թեև բավարար է, բայց նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասաց մամուլի խոսնակը։
comment.count (0)