news.am: Ժամանակավոր ներկրված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման աջակցման ծրագրի ավարտից հետո կներդրվեն նոր նորմեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշել է, որ այդ նորմերը պետք է բացառեն Հայաստանում այն մեքենաների երկարատեւ վարումը, որոնք այն երկրների համարանիշներով են, որոնք ԵԱՏՄ անդամ չեն։
«Եթե կա օրենք, այն պետք է պահպանվի»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիները, որոնք Հայաստան են ներմուծել ավտոմեքենա ժամանակավոր օգտագործման համար, կարող են մինչեւ 2023թ. դեկտեմբերի 30-ը մաքսային ձեւակերպում կատարել 40 տոկոս զեղչով՝ մինչեւ 5 տարեկան մեքենաների համար։ Այդ արժեքը կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը։ 5 տարեկանից բարձր մեքենաների համար զեղչը կկազմի 70 տոկոս։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի վերջին տվյալներով՝ ձեւակերպում ստացել են 1 700 ժամանակավոր ներմուծված մեքենաներ։
comment.count (0)