Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երեկ բանակցություններ չեն վարել․ Պեսկով

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երեկ բանակցություններ չեն վարել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երեկ բանակցություններ չեն վարել, սակայն նման իրադարձությունները, այդ թվում՝ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ հնարավորություն են տեղում կարճ շփումների համար, և այս անգամ էլ այդպես է եղել»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումներ են եղել, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Լուսանկարը՝ ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ/ 26․12․2023

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն