tert.am: ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։
Տեղեկությունը Tert.am-ին հաստատեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է եղել որի համար նախազգուշացում են արել և վերջ, արձանագրություն չի կազմվել»,- փոխանցեց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Հիշեցնենք, ըստ լրատվամիջոցների, պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։
comment.count (0)