Թրամփի` մայիսի 9-ի զորահանդեսին Մոսկվա ժամանելու վերաբերյալ պաշտոնական պատասխան չկա. Պեսկով |tert.am|

tert.am։ Մայիսի 9-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Մոսկվա ժամանման և Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական պատասխան չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է РИА Новости-ն:

«Պաշտոնական պատասխան դեռևս չկա»,- ասել է նա:

Թրամփը հայտարարել էր, որ զորահանդեսին մասնակցելու հրավեր ստացել է նախագահ Պուտինից, սակայն դեռ մտածում է հրավերն ընդունելու մասին: Նշվում է, որ Ռուսաստանի նախագահն իր ամերիկացի գործընկերոջը Հաղթանակի զորահանդեսին հրավիրել է Օսակայում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով