Բեյրութում Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին․ Reuters |azatutyun.am|
09:25 - 03 հունվարի, 2024

Բեյրութում Իսրայելի հարվածից սպանվել է «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am: Երեքշաբթի օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանյան և պաղեստինյան անվտանգության աղբյուրները։

Ըստ Reuters-ի՝ «57-ամյա Արուրին ծայրահեղական «Համաս»-ի առաջին բարձրաստիճան առաջնորդն էր, ով սպանվեց խմբավորման դեմ Իսրայելի գրեթե երեք ամիս առաջ մեկնարկած ջախջախիչ օդային և ցամաքային հարձակումից հետո»։ Աղբյուրը նախազգուշացնում է պատերազմի տարածման վտանգի մասին։

«Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան նախազգուշացրել է Իսրայելին, որ Լիբանանում որևէ սպանություն արժանանալու է «խիստ արձագանքի»:

Երեքշաբթի օրը «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Արուրիի սպանությունից հետո Մարջի մերձակայքում հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելցի զինվորների ուղղությամբ։

Իսրայելը երկար ժամանակ մեղադրում էր Արուրիին իր քաղաքացիների դեմ մահաբեր հարձակումների համար։

Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համաս»-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: Իսրայելը պատասխան գործողությունների է դիմել և հայտարարել է, որ կհաղթի։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել