Փաշինյանի՝ Լոռու մարզ այցից հետո մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահն ազատվեցին աշխատանքից
11:26 - 04 հունվարի, 2024

Փաշինյանի՝ Լոռու մարզ այցից հետո մարզպետն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահն ազատվեցին աշխատանքից

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ 

Նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այց էր կատարել Լոռու մարզ՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը այց ընթացքում շինարարական մի շարք խախտումներ էր նկատել և դրանց վերաբերյալ նկատողություններ արել։ 

Հիշեցնենք նաև, որ Արմեն Ղուլարյանը քաղաքաշինության նախագահի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հունվարին, իսկ Արամ Խաչատրյանը Լոռու մազրպետի պաշտոնում՝ 2020 թվականի դեկտեմբերին։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել