tert.am: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սոցցանցերում գումարով գովազդ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք հարկային դաշտից դուրս լինեն։
«Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, որովհետև ցանկացած եկամուտ ենթակա է հարկման:
Անցած տարի էլեկտրոնային հարթակներից բամաթիվ դեպքեր ենք ունեցել, որ էջերով գովազդներ են տեղադրվել և հարկեր չեն վճարվել, որոշակի իրեր են վաճառել էլեկտրոնային էջերով, որոնք դուրս են հարկային դաշտից»,- ասաց Բադասյանը:
Նա ընդգծեց, որ ստուգումներ են արվում, ու եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։
comment.count (0)