ՔՊ-ի նոր գրասենյակը՝ Կառավարության շենքի մոտ․ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նոր հարևանը
 |hetq.am|
13:18 - 05 հունվարի, 2024

ՔՊ-ի նոր գրասենյակը՝ Կառավարության շենքի մոտ․ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նոր հարևանը |hetq.am|

hetq.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կառավարության շենքի հարևանությամբ նոր գրասենյակ ունի։ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։

843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ վերանորոգումից հետո այն կդառնա ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը, քանի որ գտնվում է Կառավարության շենքից մոտ 70 մետր հեռավորության վրա։ Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա պողոտայի վերջնամասում։

Վարձակալված տարածքում տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն էր։ Այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակը։ ՔՊ-ի նոր գրասենյակի հարևանությամբ գտնվում է նաև ՀՅԴ-ի գրասենյակը։

Պետական գույքի կառավարման կոմիտեից խոստացան վարձակալության պայմանագրի արժեքի մասին տեղեկատվությունը տրամադրել գրավոր հարցմամբ։ Այդուհանդերձ դեռևս 2020 թ․-ին նույն տարածքը Կոմիտեն վարձակալության էր տրամադրում ամսական 4 միլիոն 448 հազար դրամով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել