ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետ էր նշանակվել 2021 թ. նոյեմբերի 26-ին։
Նշենք, որ ՀՀ վարչապետը այսօր եղել է Վաղարշապատում, այցելե է Ե. Օտյանի անվան N7 հիմնական դպրոց։ Նիկոլ Փաշինյանը նկատել է որոշ խախտումներ, նկատողություններ արել։
«Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետեւողական՝ թերությունները վեր հանելու եւ որակյալ աշխատանք ապահովելու գործում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ եղել էր Լոռիում՝ ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը այցի ընթացքում շինարարական մի շարք խախտումներ էր նկատել և դրանց վերաբերյալ նկատողություններ արել։ Ինչից հետո աշխատանքից ազատվեցին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
comment.count (0)