Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին |tert.am|
16:57 - 06 հունվարի, 2024

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին |tert.am|

tert.am: Աստվածհայտնության տոնի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի կոչ է արել:

Հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Եկեք սովորենք երկու փառահեղ եկեղեցիների հանդիպումից, շարունակենք դեպի քրիստոնյաների միասնությունը տանող ընդհանուր ճանապարհը՝ աղոթելով, աշխատելով և ձեռք ձեռքի քայլելով: Եկեք միասին աղոթենք  հանուն Պաղեստինում, Իսրայելում, Ուկրաինայում խաղաղության: Չափազանց շատ են մահերն ու ավերածությունները»:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հռոմի Պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված տոնական պատարագից հետո:

Նա նաև կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ «Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»,- ընդգծել է Հռոմի Պապը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել