Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը
 |factor.am|
14:27 - 08 հունվարի, 2024

Շառլ Միշելը ցանկանում է վաղաժամ թողնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը |factor.am|

factor.am: Շառլ Միշելը հայտարարել է հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, գրում է Euronews-ը։

Ընտրվելու դեպքում Միշելը կլքի Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը։ Դա նշանակում է, որ ԵՄ-ն կունենա ընդամենը վեց ամիս՝ Եվրոպայի խորհրդի նոր նախագահ ընտրելու համար։ Եթե ​​պետությունների ղեկավարները չկարողանան համաձայնության գալ Միշելի իրավահաջորդի հարցում, ապա նրան կփոխարինի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ այս տարվա հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում խորհրդում նախագահելու է Հունգարիան։

Գործող կանոնների համաձայն՝ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը չի կարելի համատեղվել Եվրախորհրդարանի մանդատի հետ, հետևաբար, Միշելը ստիպված կլինի հրաժարական տալ։ Լրատվամիջոցը գրում է, որ Օրբանը Բրյուսելի համար ոչ ցանկալի թեկնածու է։ Հունգարիայի առաջնորդը հայտնի է միգրանտների դեմ կոշտ հռետորաբանությամբ, նրան մեղադրում են նաև միության քաղաքականությանը դիմադրություն ցույց տալու, համաեվրոպական արժեքները չհարգելու մեջ։ Օրբանը բազմիցս  հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների և միության կողմից Ուկրաինային աջակցության դեմ։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել