Արայիկ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր
17:21 - 08 հունվարի, 2024

Արայիկ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

ՀՀ ՍԴ արդեն նախկին դատավոր Ա․ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՍԴ-ից։

«Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարեցվել են ՍԴ դատավոր Արաիկ Թունյանի լիազորւթյունները՝ իր դիմումի հիմքով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով։

Սահմանադական դատարանի նախագահը, դատավորները և աշխատակազմը շնորհավորում են դատավոր Ա․ Թունյանին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ՝ երախտիքի խոսք հղելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնում, որ պարոն Թունյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մասնագիտական գործունեությունը կարևոր նշանակություն կունենան Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել