Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
Նշենք, որ սա զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 06:20-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, ձերբակալված է ժամկետային զինծառայող։
comment.count (0)