Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները
 |armeniasputnik.am|
17:04 - 10 հունվարի, 2024

Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանում կսկսեն փակել որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրի խանութները (անմաքս առևտրի խանութները, որոնք ՀՀ-ում հիմնադրվել են 2003 թվականին և կրում էին «Duty free Armenia» անվանումը)։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այդ չափանիշները պետք է մշակի պետությունը, և այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն դրանց, կներառվեն դյութի ֆրի առևտրի սուբյեկտների ռեգիստրում։ Նման ռեգիստրներ, ԵԱՏՄ կանոնների համաձայն, պետք է ստեղծեն միության բոլոր երկրները։

Բադասյանը նշեց, որ գործող խանութների համար նախատեսված կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին, այլապես որոշակի պահից նրանք այլևս չեն կարողանա աշխատել։

Բացի այդ, առաջարկվում է մաքսային հսկողության գոտիներում (օդանավակայաններ և ցամաքային անցակետեր) տարածքային արտոնություններ սահմանել նման խանութների համար և առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել կառավարության սահմանած մրցույթի հիման վրա։

Համապատասխան որոշումը կառավարությունը մտադիր է ընդունել առաջիկայում՝ օրինագծի ընդունումից հետո (որը ԱԺ հանձնաժողովից շուտով կգնա լիագումար քննարկման)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել