Խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն. Ալիև
 |tert.am|
21:58 - 10 հունվարի, 2024

Խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն. Ալիև |tert.am|

tert.am: Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Այժմ ստեղծված են հիմնարար պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխավորներ ունենա. մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ»:

Ընդգծելով, որ սա խաղաղության պայմանագիր է լինելու, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետություններ, Ալիևն ասել է.

«Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն ստորագրված է երկկողմ ձևաչափով, պետք է ստորագրվի։

Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այս օգնությունը պետք չէ պարտադրել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել